Qatar Airlines ավիաընկերությունը, որը ճանաչվել է 2015 թվականի լավագույն ավիափոխադրողը, ուղիղ չվերթներ կիրականացնի Դոհայից Երևան։ Քաթարի և Հայասատանի մայրաքաղաքների միջև ավիահաղորդակցությունը կսկսվի 2016 թվականի մայիսի 15-ից։ Այս մասին հայտնում է ավիաընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բակերը։
«Qatar Airlines»-ը նախատեսում է Դոհայից Երևան թռչել շաբաթը 4 անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։ Նոր երթուղու համար կօգտագործվի նեղ ֆյուզելյաժ ունեցող Airbus A-320-ը՝ էկոնոմ և բիզնես դասերով։