2015 թվականի մարտի վերջին Տարպերեն կընդունի Beatles Happening ամենամյա երաժշտական փառատոնը։ Արդեն 6 տարի անընդմեջ այդ իրադարձությունը գրավում է հայտնի քառյակի հազարավոր երկրպագուներին։ Երկու օր՝ մարտի 28-ին և 29-ին, կհնչեն The Beatles-ի կոմպոզիցիաները ֆին և ալյազգի երաժիշտների կատարմամբ։
Դասական տարբերակից բացի փառատոնի հյուրերը կարող են լսել տարբեր էսքպերիմենտալ տարբերակներ, ինչպես նաև՝ ձեռք բերել սկավառակներ «Վինիլոմանիա» տոնավաճառում՝ մասնակցելով խմբի ստեղծագործությունների գիտակների համար նախատեսված վիկտորինաներին։
Փառատոնին երանգ կհաղորդի Իսպանիայի Titiri Beatles Cabaret տիկնիկային թատրոնի ներկայացումը։ Ֆինլանդիայի երկաթուղային ընկերությունը հատուկ գնացք կտրամադրի փառատոնի հյուրերին։ Տամպերեի ճանապարհին ուղևորներին կսպասեն հետաքրքիր անակնկալներ և, իհարկե, սիրելի լիվերպուլցիների երաժշտությունը։