Իսպանիայի լողափերը ստացել են ամենաշատ «երկնագույն դրոշակները»
Վալենսիայում գտնվում են երկրի 132 լավագույն լողափերը, Գալիսիայում՝ 109-ը, Կատալոնիայում՝ 101-ը, Անդալուսիայում՝ 97-ը։
«Երկնագույն դրոշակը» միջազգային մրցանակ է, որը 1987 թվականից տրվում է լողափերին և նավահանգիստներին, որոնց ջրերը համապատասխանում են որակի բարձր չափանիշներին և անվտանգ են լողի համար։ 2018 թվականին այդ էկոլոգիական նշանով պարգևատրված ամենաշատ լողափերով երկիր է ճանաչվել Իսպանիան։
Մրցանակին արժանացել են 590 իսպանական լողափեր, որը 11 կետով գերազանցում է երկրի անցյալ տարվա ցուցանիշը։ Վարկանիշային աղյուսակում Իսպանիային հաջորդում են Հունաստանը, Թուրքիան, Ֆրանսիան և Իտալիան։