Ողջ աշխարհի դայվերները և ջրային սպորտի սիրահարները պարզապես պաշտում են Խանումա Բեյ լողափը, որը գտնվում է Օախու (Հավայան կղզիներ) կղզու հարավային մասում` հնագույն հրաբխի խառնարանում: Նրանցից շատերը անգամ այդ վայրը անվանում են «երկրային դրախտ»: 2004 թվականին Խանումա Բեյը ճանաչվել է լավագույն ամերիկյան լողափ: