ԵՄ տարվող ձեռքի ուղեբեռում հեղուկի փոխադրման արգելքը կհանվի 2013 թվականի գարնանը

Մինչև 2013 թվականի ապրիլի վերջը Եվրոմիության օդանավակայաններում ծրագրվում է տեղադրել հեղուկի ստուգման նոր սկաներներ: Սա թույլ կտա  հանել արգելքը` ըստ որի ուղևորներին արգելվում է ձեռքի ուղեբեռում հեղուկ պարունակող  տարաների փոխադրումը ինքնաթիռի սրահ: 

Նոր սկաներները կարող են ստուգել հեղուկի տարայի պարունակությունը 10 վայրկյանից կարճ ժամանակահատվածում, դրանք արդեն փորձարկվել են  մի շարք եվրոպական օդանավակայաններում: Փորձարկումները արձանագրել են  պարունակության ճշգրիտ ճանաչելիության  բարձր մակարդակ և կեղծ ահազանգով դեպքերի աննշան քանակություն: Օդանավակայաններում նոր սկաներների տեղադրումը թույլ կտա  ուղևորին ինքնաթիռի սրահ տանել ավելի քան  100  միլիլիտր ծավալով հեղուկ, օրինակ` օծանելիք կամ ջուր: Սակայն հեղուկ պարունակող տարաները պետք է հանել պայուսակից և ներկայացնել ստուգման: Ներկայումս ուղևորներին թույլատրվում է տեղափոխել  100 մլ-ից պակաս ծավալով տարաներով, ընդհանուր առմամբ` մեկ լիտրից ոչ ավել:

Բացառություն են կազմում մանկական սնուննդ ու դեղորայքը, որոնք ստուգվում են առանձին, ինչպես նաև` օծանելիք և  ալկոհոլ, որոնք գնված են օդանավակայանի duty-free  գոտուց, և պլաստմասե փաթեթավորմամբ իրերը: Ուղևորենրը, ովքեր ձեռք են բերել հեղուկ  այն  երկրների օդանավակայաններից, որոնք չեն մտնում ԵՄ կազմի մեջ, բայց թռչում են Եվրոպայով, չեն կարող այն տեղափոխել ինքնաթիռի սրահ:

You might also like