Վենետիկի իշխանությունները պայքարում են ֆաստֆուդի դեմ
Քաղաքի իշխանությունները մտադիր են արգելել ֆաստֆուդի նոր վաճառակետերի բացումը՝ ազգային ավանդույթների և մշակույթի պահպանման նպատակով։ Պատրաստվող օրինագծի որոշ կետեր արդեն մտել են ուժի մեջ․ քաղաքի գլխավոր՝ Սուրբ Մարկոսի հրապարակում արգելվել է արագ պատրաստվող ուտեստների պատրաստումն ու վաճառքը։
Նոր օրենքը տարածվում է շաուրմայի, համբուրգերների և կտորով վաճառվող պիցցայի վրանների վրա։ Ընդ որում, հայտնի իտալական պաղպաղակի վաճառքը, որն համարվում է ազգային խոհանոցի մի մասը, չի արգելվել։
Ամեն տարի Վենետիկն ընդունում է միլիոնավոր զբոսաշրջիկների։ Քաղաքի պատմական կենտրոնը պահպանելու նպատակով, որն ամբողջությամբ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, նրա իշխանությունները մտադիր են վերահսկել զբոսաշրջիկների վարքագիծը և առաջիկա տարիներին ներդնել մի շարք արգելքներ։