Ֆլորենցիայի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել Առնո գետի վրայով անցնող հին կամուրջների վրա տեղադրել հատուկ արգելապատնեշներ, որոնք թույլ չեն տա զբոսաշրջիկներին անցնել ճաղաշարը սելֆի անելու համար։ Առաջին արգելապատնեշը տեղադրվել է Սանտա Տրինիտա կամրջին (Ponte Santa Trìnita)։ Այն պատրաստված է մետաղից և նման է պարսպին, որը կանգնեցված է Ֆորտե Բելվեդորե ամրոցի շուրջ (Forte di Belvedere)։
Ինչպես հայտնում է «Իտալիան ռուսերեն» պորտալը՝ Ֆլորենցիայում շատ զբոսաշրջիկներ լավ կադրի համար անտեսում են անվտանգության բոլոր նորմերը։ Վերջին տարիներին փրկարարները ստիպված են լինում հաճախ գետից դուրս բերել քաղաքի հյուրերին, ովքեր բարձրացել են կամրջին՝ անտեսելով վտանգի մասին զգուշացումները։
Բացի այդ, Ֆլորենցիայի իշխանությունները խստացրել են քաղաքի պատերն ու հուշարձանները ներկող սթրիթ-ռայթերների պատիժը։ Քաղաքային գույքը փչացնողների տուգանքը կրկնակի կբարձրանա, իսկ խախտողները (նույնիսկ զբոսաշրջիկները) կուղարկվեն պարտադիր հասարակական աշխատանքի։