Ամստերդամի իշխանությունները ցանկանում են արգելել Airbnb-ն

Ամստերդամը միակ քաղաքը չէ, որ փորձում է նվազեցնել զբոսաշրջային հոսքը։ Իսպանական Պալմա դե Մայորկայում արգելել են բնակարանները վարձով տալ զբոսաշրջիկներին, իսկ Վենետիկում՝ արագ սննդի կետեր բացել։ 

Նիդեռլանդների իշխող չորս կուսակցությունների ներկայացուցիչները առաջարկել են արգելել բանուկ թաղամասերում բնակարանների կարճաժամկետ վարձակալությունը Airbnb ծառայության միջոցով․ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով  NlTimes-ին։

Կոալիցիայի առաջարկների թվում է նաև կռուիզային նավերի կայանման և զբոսաշրջային ավտոբուսների կանգառի արգելքը քաղաքի կենտրոնում, ինչպես նաև՝ զբոսաշրջային հարկի ավելացումը  7%-ով։ Հիշեցնենք, որ  2019 թվականի սկզբից Ամստերդամի ոչ բանուկ թաղամասերում գտնվող բնակարանները կարելի է  Airbnb ծառայությամբ վարձակալության հանձնել  տարեկան միայն 30 օր։

Ամստերդամ, Նիդեռլանդներ

«Միջազգային տուրիզմը շատ կարևոր է, բայց նրա ակնհայտ դրական ազդեցությունները սկսում են հանգեցնել բացասական հետևանքների տեղաբնակների կյանքի համար»,- հայտարարել է կուսակցություններից մեկի առաջնորդ Ռատգեր Վասսինկը։

 

You might also like