Նույնիսկ մեր օրերում շատ մարդիկ պուրիտանական տեսակետ ունեն մերկության և բացության մասին։ Թեև դարեր շարունակ քանդակագործության և գեղանկարչության մեջ գերակշռել է մերկությունը։ Ավստրալիական Art Series հյուրանոցային ցանցի ղեկավարությունը որոշել է առաջարկել նուդիզմի բոլոր հետևորդներին հանդես գալ ժամանակակից արվեստում։
No Robe առաջարկը հասանելի է Մելբուռնի, Բրիսբենի, Ադելաիդայի և Բենդիգոյի հյուրանոցներում։ Անսովոր ծառայությունը պատվիրած հյուրերը կստանան նյու ոճի ֆոտոնկարահանման համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ Այնուհետև հաճախորդի կարծիքով ամենահաջողված լուսանկարը կտրամադրվի տեղացի նկարիչներից մեկին, ով էլ այն կվերածի արվեստի գործի։ Հյուրերը, ովքեր կստանան իրենց նկարը, անձամբ կհամոզվեն, որ իրենց բոլոր լուսանկարները անմիջապես կոչնչացվեն։
Այս անսովոր ծառայության փաթեթի արժեքը կազմում է $229։ Ակցիան կգործի 2017 թվականի մայիսի 1-ից հունիսի 15-ը։