Մանչեսթերի Գիտության և արդյունաբերության թանգարանը բացել է հսկա լողավազան՝ սպիտակ գնդակներով, որտեղ կարող են մուտք գործել միայն մեծահասակները։ Ատրակցիոնում կարող են հանգստանալ միայն 18 տարեկանից մեծ այցելուները։
«Այլևս կարիք չկա կանգնել շեմքին և նայել, թե ինչպես են զվարճանում փոքրիկները․ եկել է մեծահասակների խաղալու ժամանակը»,-նշված է հոդվածում։
Jump In! լողավազանը հանդիսանում է Մանչեսթերում գիտության փառատոնի ծրագրի մի մասը։ Այն կգործի մինչև նոյեմբերի 1-ը։
Նշվում է, որ նման խաղային գոտին թույլ է տալիս մեծահասակներին նվազեցնել սթրեսը և հանգստանալ։ Բացի այդ, ատրակցիոնը նպաստում է ավելի ստեղծագործ և պարզ մտածողությանը։ Թանգարանը առաջարկում է գնդակներով լի լողավազանը օգտագործել ոչ միայն զվարճանքների, այլև՝փակ խորհրդակցությունների համար։