70 շնաձկների հարձակումը կետի վրա տեսանկարահանել են

Զբոսաշրջիկները, ովքեր երկշաբաթյա կռուիզ են իրականացրել  Ավստրալիայի ափերին, դարձել են անսովոր տեսարանի ականատեսը Շնաձկան ծոցում  (Shark Bay) Դիրկ Հարտոգ (Dirk Hartog) կղզու մոտ։ Ավելի քան 70 վագրային շնաձուկ երկու ժամ շարունակ  հարձակվել են կետի մարմնի վրա՝ ուշադրություն չդարձնելով երկու վեցմետրանոց նավակներին,  որտեղ եղել են  15 մարդ։

Eco Abrolhos էքսկուրսիոն ընկերության աշխատակիցները անօդաչու սարքերի և ստորջրյա տեսախցիկների օգնությամբ նկարահանել են շնաձկների ճաշը ամենայն մանրամասնությամբ և տեղադրել   Facebook-յան իրենց էջում։