Աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայաններից մեկի ներկայացուցիչները հայտնել են հատուկ սենյակի բացման մասին, որը նախատեսված է աուտիզմով հիվանդ մարդկանց հանգստի համար։ Այս սրահում սոցիալական փոխազդեցության դժվարություններ ունեցող մարդիկ կարող են հանգստանալ աղմուկից և ամբոխից։ Ատլանտայի Hartsfield-Jackson միջազգային օդանավակայանը Delta Airlines ավիաընկերության հետ համատեղ բացել է նոր սրահի դռները ապրիլի 12-ին։ Սենյակում տեղադրված է գնդակներով լողավազան, ջրային քանդակներ, շատրվան և այլ իրար, որոնք թույլ կտան աուտիզմով հիվանդ երեխաներին հանգստություն գտնել և պատրաստվել առաջիկա ճանապարհորդությանը։ Հատուկ սենյակի բացման գաղափարը ծագել է Աուտիզմի մասին իրազեկման ամսվա անցկացման հետ կապված։ Նրա բացման օրը անցկացվել է տեղեկատվական տուր, որի գիդը եղել է Delta-ի աշխատակիցներից մեկը, ում երեխան ևս ունի այդ խնդիրը։
Այլ հոդվածներ