Ամստերդամի իշխանությունները շարունակում են գրոհել կարմիր լապտերների թաղամասի վրա: Տարվա սկզբին կրճատվեցին հաստատությունների աշխատաժամերը, իսկ «կոմերցիոն սեքսի աշխատակցուհիների» նվազագույն տարիքը 18-ից դարձավ 21-ը: Այժմ մարմնավաճառների «ցուցափեղկերի» 40%-ը կփակվեն առհասարակ:
Ինչպես հյատնում է Ինտերֆաքսը՝ հաստատությունների սեփականատերերը բողոք են ներկայացրել Հոլանդիայի Պետական խորհուրդ կարմիր լապտերների փողոցի մի մասի փակման համար, սակայն իշխանությունները անդրդվելի են: «Այդ սեքս հաստատությունների ծախսերի կրճատումը և դրանց տարածքի փոքրացումը թույլ կտա ավելի արդյունավետ վերահսկել և հետևել «մարմնավաճառության պատուհանները»»:
Նորարարությունը «Նախագիծ 2012»-ի մի մասն է կազմում, որի հիմնական նպատակն է «Ամստերդամի կենտրոնում հանցավորության դեմ պայքարը»: Թաղամասի հասարակաց տներից ազատված հատվածը իշխանությունները մտադիր են տրամադրել ռեստորաններին և պատկերասրահներին: