Ամերիկացիները պատմել են, թե ինչն է իրենց նյարդայնացնում լողափին

TripAdvisor կայքից օգտվողների մեծամասնությունը խոստովանել են, որ իրենց նյարդայնացնում են լողափում հանգստացողների վատ վարքագիծը: Հարցմանը մասնակցել է 1 400 մարդ, որոնց  83%-ը նշել է, որ մարդիկ չեն հետևում էթիկայի կանոններին ոչ լողափին, ոչ լողավազանում: Հարկ է նշել, որ դեռևս անցած տարի այդպես էր կարծում հարցվածների 74%-ը. հայտնում է  TravelDailyNews-ը: Լողափում ամերիկացիներին ամենաշատը նյարդայնացնում են.

1. Շատ բարձր երաժշտությունը` 18%
2. Մարդիկ, ովքեր չեն հավաքում իերնց շան հետևից` 11%
3. Ծռված բազկաթոռները` 9%

Լողավազանի տարածքում նյարդայնացնող են.

1. Ծռված բազկաթոռները`  29%
2. Շատ բարձր երաժշտությունը` 11%
3. Ծխող մարդիկ` 10%

Հարցվածների 84%-ը դեմ են նրան, որ բազկաթոռը զբաղված է, եթե նույնիսկ «տերը» տեղում չէ: 37%-ը առաջարկում է մտցնել սահմանաչափ, այսինքն, եթե  «տերը» չի գալիս 30 րոպեից, տեղը համարվում է ազատ:

Հարցման մասնակիցները  նշում են ևս մեկ խնդիր. արևայրուք ընդունողների միջև եղած տարածությունը: 27%-ը համաձայն է, որ մարդկանց միջև հեռավորությունը պետք է լինի մեկ մետրից ոչ պակաս, 26%-ը նշել է, որ պետք է լինի երկու մետր: Ոչ խիտ և սակավամարդ լողափերում ճիշտ է 20  ոտնաչափ հեռավորությունը. կարծում են  34%-ը, իսկ 7-10 ոտնաչափի օգտին քվեարկել է 24%-ը:

Ավելին, հարցման մասնակիցները ներկայացրել են նաև ցանցությունների ցանկ:  Զբոսաշրջիկների 55% -ը ցանկանում է, որ լողափերում ազատ գոտի հայտնվի շների համար, իսկ 45%-ը ազատ գոտի է ուզում երեխաների համար: Ինչպես նաև`  89%-ը կարծում է, որ ծխելը լողավազանի մոտ պետք է արգելվի, 69%-ը  ընդհակառակը` թույլատրվի: 35%-ը նշել է, որ լողավազան մտնելուց առաջ պետք է ցնցուղ ընդունել, թեև 80% -ը խոստովանում է, որ այդպես չի անում:

 

You might also like