Ամերիկացիներն ու ավստրալիացիները քննադատել են բրիտանական խոհանոցը

Ամերիկացիները և ավստրալիացիները անգլիացիների հետ կիսում են սերը անգլերեն լեզվի հանդեպ, բայց ոչ անգլիական խոհանոցի: ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Նորվեգիայի զբոսաշրջիկները բրիտանական խոհանոցը անվանել են ամենավատը բոլոր այն երկրների  մեջ, որտեղ երբևէ ճանապարհորդել են: Իսկ բրիտանացիները, ընդհակառակը, ամերիկյան խոհանոցը համարում են լավագույնը, հատկապես` «ընտանեկան ճաշը» և «դրսի կերակուրը»:

Բարձր են գնահատել նաև Թայլանդի խոհանոցը  (19%): Արտասահմանյան խոհանոցներից բրիտանացիները լավագույն համարում են իտալական խոհանոցը, իսկ երկրորդ տեղում` ֆրանսիականն է: Ինչպես նաև, Hotels.com-ի անցկացրած հարցման մասնակիցները մշուշոտ Ալբիոնի հյուրերին խորհուրդ են տալիս փորձել ավանդական «Fish and chips»-ը (ձուկ և կարտոֆիլ) և իհարկե ավանդական անգլիական նախաճաշը: Մեկնելով արտերկիր` բրիտանացիների 74%-ը կարոտում է հայրենի ճաշատեսակներին, հատկապես` թեյը, տապակած միսը, անգլիական շոկոլադը և «fish and chips»-ը. հայտնում է DailyMail-ը:

You might also like