Ամերիկացի մագնատ Շելդոն Էդելսոնը (Sheldon Adelson) որոշել է Իսպանիայում ստեղծել «մեղքերի քաղաքի» եվրոպական տարբերակը: Խաղատան սեփականատեր Էդիլսոնը պատրաստ է Իսպանիայում բացել «EuroVegas», եթե վերանայվեն ծխելու արգելքը և ճարտարապետական կանոնները ( շենքերի վրա տառեր տեղադրելու հնարավորությունը): Էդիլսոնը, ով ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում է ութերորդ տեղը, պատրաստ է կառուցել վեց խաղատուն, 12 հյուրանոց, 9 թատրոն, 3 գոլֆ-ակումբ, բարեր և ռեստորաններ Բարսելոնի կամ Մադրիդի մոտ, և այս նախագծի մեջ պատրաստ է ներդնել 22 միլիարդ դոլար:
Այդ ներդրումը զգալիորեն կբարելավի Իսպանիայի տնտեսական վիճակը, սակայն կան այս գաղափարի հակառակորդներ: «Եվրոպական մեղքերի քաղաքը» բացի մոլախաղերի սիրահարերից, կգրավի նաև «ամենահին մասնագիտության» տեր մարդկանց և քրեական աշխարհին: Սակայն Էդիլսոնը, ով իր այս նախագիծը ներկայացրել է 2007 թվականին, շարունակում է ակտիվորեն առաջ մղել իր գաղափարը. այս մասին հյատնում է Daily Mail-ը: