Տուրիստական գործակալությունների ամերիկյան համայնքը (ASTA) հարցում է անցկացրել իր անդամների շրջանում և պարզել, թե աշխարհի որ վայրում է կարելի համտեսել լավագույն խոհանոցը: Հաղթողը զարմանք չի առաջացնում:
Լավագույն խոհանոցը գտնվում է Իտալիայում: Երկրորդ տեղում հայտնվել է Փարիզը՝ հենց Ֆրանսիայի մայրաքաղաքը, ոչ թե ամբողջ երկիրը, այնուհետև՝ Նոր Օռլեանը, Ջամայկան (ամբողջ երկիրը) և Նյու Յորքը:
Իտալիա գրավել է առաջին տեղը իր գերազանց խոհանոցով, որը շատ հազվադեպ է հիասթափեցնում զբոսաշրջիկներին: Գործակալներն ասում են, որ թարմ սնունդը և լավ գինին թողնում են շքեղ հիշողություններ այս երկիր այցելությունից. նշում է Тravel Daily News-ը: