Ամերիկյան Black Tomato տուրօպերատորը հայտնի է իր լյուքս դասի ծառայություններով ամենափորձառու ճանապարհորդների համար։ Սակայն նրանց նոր $30 000 արժողությամբ տուրը բոլոր ցանկացողներին հնարավորություն կտա դուրս գալ դասական հարմարավետ հանգստի շրջանակներից։
Ծառայությունների նոր փաթեթը, որը հասանելի է այս տարվա սեպտեմբերից, իրենից ներկայացնում է ճանապարհորդություն, որի նպատակը գոյատևելն է։ Զբոսաշրջիկները միայնակ հայտնվում են էքստրեմալ պայմաններում անապատում, ջունգլիում, անմարդաբնակ կղզում կամ լեռների վրա։
Տուրը տևում է 5-ից 7 օր։ Եթե ճանապարհորդը օգնության կարիք ունենա սահմանված ժամկետից շուտ, նրան անմիջապես կմոտենա փրկարար ծառայության ուղղաթիռը։
Այդ դժվար և հոգնեցուցիչ տուրից հետո զբոսաշրջիկներին սպասվում է հաճելի անակնկալ․ այցելություն սպա համալիր, հանգիստ շքեղ հյուրանոցում, ձկնկիթով և շամպայնով ընթրիք և այլն։