Ամերիկյան ընկերությունն առաջարկում է զբոսաշրջիկներին ուղեբեռի հավաքման ծառայություն

Մեր օրերում դժվար է պատկերացնել ճանապարհորդությունը՝ առանց ուղեբեռների, դրանց տեղոփոխման վճարի, օդանավակայանում բազմաթիվ ստուգումների, ուղեբեռահոսքի մոտ ձանձրալի սպասումների և արդյունքում ավելորդ իրերի մեծ քանակության պատճառով հիասթափության։ Սակայն, արդեն մոտ ապագայում, զբոսաշրջիկները կարող են օգտվել գործարակալության ծառայությունից, որը հոգ է տանում իր հաճախորդների ուղեբեռի մասին։

packing0915-travel

UnPack ստարտափ-ընկերության հայեցակարգը շատ պարզ է․ աշխատակիցները պետք է հավաքեն հաճախորդների ուղեբեռները և բոլոր անհրաժեշտ պարագաները հասցնեն նշանակման վայր։ Այս ծառայությունը թույլ կտա ճանապարհորդներին թեթև, առանց ուղեբեռի ավելի արագ անցնել ստուգումները, ինչպես նաև՝ կազատի իդեալական զգեստապահարան ընտրելու անհրաժեշտությունից։

unpack

Ընկերության հաճախորդները պետք է միայն նշեն իրենց չափսը և հագուստի ոճը, ինչպես նաև՝ հանգստի տեսակը՝ գործնական, թե ծովափնյա։ Հանգստի վերջում մնում է միայն վճարը հագուստի հետ մեկտեղ թողնել հյուրանոցի պահատուփում  (ներքնազգեստն ու հարդարման պարագաները  զբոսաշրջիկները պետք է պահեն իրենց)։

Ներկայումս UnPack-ի ծառայությունները հասանելի են միայն ԱՄՆ տարածքում օրական  $20 վճարով։ Ճանապարհորդության առավելագույն ժամկետը չպետք է գերազանցի  6 օրը։

You might also like