Մյունխենի միջազգային օդանավակայանը аառաջարկում է ուղևորներին Եվրո-2016-ի խաղերի հանրային դիտում մեծ էկրաններին։ «Օդանավակայան Արենա» բաժինը բացվել է Munich Airport Center հրապարակում տերմինալների միջև, և ամբողջ ֆուտբոլային մրցաշարի ընթացքում (հունիսի 10-ից հուլիսի 10-ին) բոլոր ցանկացողները կարող են ուղիղ եթերում դիտել խաղերը ավելի քան 40 քառակուսի մետր մակերեսով լուսադիոդային էկրանի վրա։ Երկրպագուների համար այստեղ առկա է նաև 2 հազար նստատեղ․ հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Գերմանիայի հավաքականի մասնակցությամբ խաղերի դիտումը կլինի վճարովի (տոմսերը կարելի է ձեռք բերել օդանավակայանի կայքում կամ մուտքի մոտ 5-7 եվրոյով), իսկ մյուս բոոր խաղերը կարելի է դիտել անվճար։ Անվտանգության պահպանման նպատակով օդանավակայանի աշխատակիցները կսահմանափակեն «Օդանավակայան Արենայի» հանդիսատեսի քանակը, այնպես որ տեղերը պետք է զբաղեցնել նախապես։