Էդինբուրգի օդանավակայանը ավտոբուսային կայարանի մոտ գտնվող իր պլազան ներկայացրել է՝ որպես «սելֆիի համար իդեալական վայր»։ Հատուկ գրությունը այնպես է արված, որպեսզի հնարավոր լինի ողջունել ժամանող և մեկնող ուղևորներին։
Էդինբուրգ անվանումով 27-մետրանոց նշանը ծանուցում է բոլոր հյուրերին, թե որտեղ են նրանք գտնվում։
Էդինբուրգի օդանավակայանի գործադիր տնօրենը նշել է․ «Այս տարածքը երկար ժամանակ եղել է շինհրապարակ և դեռևս որոշ շտկումների կարիք ունի, բայց ես ուրախ եմ, որ մենք, վերջապես, բացեցինք պլազան։ Հազարավոր մարդիկ կանցնեն նրա վրայով ամեն օր, և մենք ցանկանում էինք ստեղծել մի միջավայր, որտեղ նրանք կարող են լիցքաթափվել թռիչքի շարունակությունից առաջ»։