Բրիտանական Virgin Atlantic ավիաընկերությունը ուսումնասիրության ընթացքում պարզել է ամենատարօրինակ իրերի մասին, որոնք ուղևորները փորձել են հանձնել որպես ուղեբեռ կամ տեղափոխել ձեռքի ուղեբեռում։ Այդ մասին գրում է The Independent թերթը․ հայտնում է Lenta-ն։
Այսպիսով, Նյու Յորքից Լոնդոն թռչող մի ճանապարհորդ փորձել է ինքնաթիռ բարձրացնել կովի ամբողջական մարմին՝ փաթաթված տոպրակի մեջ։ Մեկ այլ ուղևոր, ով բրիտանական մայրաքաղաքից մեկնել է Յոհանեսբուրգ (ՀԱՀ), ցանկացել է որպես ուղեբեռ հանձնել լոգակոնք։
Դելիից թռչող մի խումբ զբոսաշրջիկներ փորձել են տեղափոխել մահճակալի գլխամասեր։ Իսկ Լաս Վեգասից թռչող Virgin Atlantic-ի հաճախորդը ցանկացել է գրանցվել թռիչքին սնունդով լի սառնարանի հետ։
Օդանավակայան բերվող այլ տարօրինակ իրերի թվում են մեքենայի անվադողերն ու անվահեծերը, ինչպես նաև՝ պոլիէթիլենային տոպրակով ոսկե ձկնիկները։
Այս տարվա փետրվարին չինական ավիաընկերությունը թույլատրել է իր ուղևորին ինքնաթիռ բարձրացնել 15 կիլոգրամ նրբաբլիթ, որոնք պատրաստել էր իր մայրը։