Ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել երգող ուղևորուհու պատճառով (Վիդեո)

American Airlines ավիաընկերության ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել կնոջ պատճառով, ով բարձրաձայն երգել է Ուիթնի Հյուսթոնի երգը: Կինը սկսել է կատարել  «I Will Always Love You» երգը Լոս Անջելեսի օդանավակայանից դուրս գալուց անմիջապես հետո: Ո՛չ հարևան ուղևորները, ո՛չ ավիաընկերության աշխատակիցները չեն կարողացել համոզել նրան դադարեցնել երգը:

American-Airlines

Ինքնաթիռում գտնվող թռիչքի անվտանգության ապահովման ծառայության աշխատակիցը ձերբակալել է կնոջը և ձեռնաշղթաներ հագցրել՝ համարելով, որ նա խանգարում է օդաչուներին. հայտնում է  Lenta.ru: Այնուամենայնիվ, ուղևորուհին չի դադարել երգել, և օդաչուն որոշում է կայացրել շեղվել թռիչքի ընթացքից: Նա վայրէջք է կատարել Կանզաս Սիթիի օդանավակայանում, որտեղ կնոջը իջեցրել են օդանավից և հանձնել իրավապահ մարմիններին:

Singing Passenger

Ականատեսների վկայությամբ՝ կինը չի դադարել երգել նույնիսկ ոստիկաններին հանձնվելուց հետո: Հարցաքննությունից հետո «երգչուհուն» ազատ են արձակել՝ առանց մեղադրանքներ ներկայացնելու: Նրա անսովոր վարքի պատճառը չի նշվում: «I Will Always Love You» երգը առաջին անգամ 1974 թվականին կատարել է քանթրի երգչուհի  Դոլլի Պարտոնը, բայց այն հիթ  է դարձել 1993 թվականին «Թիկնապահը» ֆիլմում Ուիթնի Հյուսթոնի կատարումից հետո:

You might also like