Գերմանացի գիտնականները ուսումնասիրել են եվրոպական խոշորագույն քաղաքների օդը և պարզել են, որ ամենաաղտոտված օդը Հռոմում և Միլանում է: Իսկ առավել հեշտ շնչում են Ստոքհոլմի, Կոպենհագենի ր Բեռլինի բնակիչներն ու հյուրերը: Որակյալ օդով քաղաքների անվանակարգում «միջինից ցածր» տեղում է հայտնվել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնը:
Ըստ բրիտանական կազմակերպության փորձագետների` շրջակա միջավայրի պաշտպանության առումով մայրաքաղաքը ներկայումս գտնվում է խոշոր բնապահպանական ճգնաժամի եզրին: Վերջին անգամ օդի մաքրության հարցը Լոնդոնում այսքան խիստ դրվել է ավելի քան 50 տարի առաջ: Եվրոպական քաղաքների օդի աղտոտվածության ուսումնասիրողները կարծում են, որ ապագա Օլիմպիադա-2012-ի մայրաքաղաքը անհրաժեշտ ուշադրություն չի դարձնում խնդրին, և չեն ներդնում անհրաժեշտ ջանքերը նվազեցնելու համար օդի աղտոտվածության բարձր մակարդակը:
Բրիտանացի փորձագետ-բնապահպանները, մեկնաբանելով գերմանացի կոլեգաների ուսումնասիրության արդյունքները, նշում են, որ աղտոտված օդով քաղաքների ցուցակում Լոնդոնը հայտնվել է խնդրի դեմ պայքարի ցածր ակտիվության պատճառով. 2005 թվականից բրիտանական իշխանությունները միայն ուղղում են էկո-ծրագրերը, իսկ նորերի համար միջոցներ չեն հատկացնում: