Նորվեգիան հատնվել է «Աշխարհի ամենաարկածային երկրների» թոփ տասնյակում: Lonely Planet-ը թողարկել է նոր ուղեցույց` «1000 անհավանական արկածներ», որում կայակինգի, հայկինգի և դահուկասպորտի, ինչպես նաև` մի շարք սպորտային փառատոնների շնորհիվ, ինչպիսին է, օրինակ` Էքստրիմալ սպորտի շաբաթ Վոսսում, Նորվեգիան ճանաչվել է լավագույն ուղղություններից մեկը ակտիվ հանգսի և սուր զգացողությունների սիրահարների համար: Ինչպես նշում է Նորվեգիայի Զբոսաշրջային խորհուրդը` երկիրը գրեթե հավասարը չունի բնության գրկում հանգստի հնարավորություններով` շնորհիվ բազմազան լանդշաֆտի:
Ուղեցույցում նշված ուղղությունները.
– Retro Active արկածների դպրոցը Տելեմարկ վարչաշրջանում,
– Կեսգիշերային արևի անհավանական մարաթոն Տրյումսում,
– կախարդական հյուսիսային փայլատակում Տրյումսում,
– Ekstremsportveko ակտիվ սպորտի փառատոն Վոսսում,
– Տրոլլստիգեն տպավորիչ լեռնաճանապարհ
– կայակինգ Լոֆոտենյան կղզիներում,
-ծովային սաֆարի Տյուս ֆորդում Նուրլանդ վարչաշրջանում: