Որտե՞ղ են զբոսաշրջիկները ավելի շատ այցելում Մեծ Բրիտանիայում

Հայտնի են դարձել Մեծ Բրիտանիայում զբոսաշրջիկների կողմից ամենահայտնի տեսարժան վայրերը։ Վարկանիշի առաջատար է դարձել Բրիտանական թանգարանը․ 2014 թվականին այստեղ այցելել է գրեթե  6,7 միլիոն մարդ։

British_museum

Երկրորդ տեղը բաժին է հասել Ազգային պատկերասրահին (6,4 միլիոն այցելու), երրորդը՝  Southbank Centre համալիրին (6,3 միլիոն)։ Այս տվյալները ներկայացնում է Առաջատար տեսարժան վայրերի ասոցացիան (ALVA)։

 

national-gallery

Նրա գնահատմամբ՝  թոփ-10-ում են հայտնվել նաև Թեյթ Մոդերնի պատկերասրահը, Բնական պատմության թանգարանը, Գիտության թանգարանը, Վիկտորիայի և Ալբերտի թանգարանը, Թաուերը, Սոմերսեթ-հաուսը և Բիրմինգեմյան գրադարանը։ Ինչպես նշել են  ALVA-ում՝ տեսարժան վայրերի հանդեպ ընդհանուր հետաքրքրությունը 2014 թվականին աճել է  6,5%-ով՝ համեմատած  2013 թվականի հետ։

You might also like