Ծնողների հետ ճանապարհորդությունը կասկածելի հաճույք է շատ դեռահասների համար: Skyscanner նորությունների պորտալը հարցում է անցկացրել մինչև 16 տարեկան իր օգտատերերի շրջանում՝ տալով մեկ հարց. «Ծնողների վարքագծում ի՞նչն է ստիպում ձեզ կարմրել ճանապարհորդության ընթացքում»:
Այսպիսով, ճանապարհորդության ընթացքում ծնողների ամենաբարկացնող սովորությունները բացահայտող հետազոտության արդյունքները հետևյալն են.
1. Ծիծաղելի պարերը՝ 22%;
2. Տարիքին չհամապատասխանող վարքագիծ՝ 21%;
3. Երիտասարդներին հավասար գտնվելու փորձ՝ 19%;
4. Զգացմունքների ցուցադրությունը հասարակության մեջ՝ 18%;
5. Ոչ նորաձև հագուստը՝ 13%;
6. Ծիծաղելի լողազգեստները՝ 10%;
7. Պատմությունները, որոնցից հետո բոլորը իրենց անհարմար են զգում՝ 9%;
8. Օտար լեզվի հետ կապված խնդիրները՝ 8%;
9. Անգլերեն բարձրաձայն և դանդաղ խոսելու սովորությունը՝ 6%;
10. Երեխաներին ոչ նորաձև հագցնելու ցանկությունը՝ 4%: