Լոնդոնում սկսվում է Թեմզայի ազգային տոնը (Mayor’s Thames Festival): Ամենամյա փառատոնը կտևի տաս օր: Հանգստի գլխավոր հրապարակ կդառնա Լամբերտ բրիջի և Սուրբ Եկատերինայի մեջտեղի հարավային ափամերձ տարածքը:
Անվճար համերգները, կինոցուցադրումները, թատերական ներկայացումները հաճույք կպատճառեն ինչպես մեծահասակներին, այնպես էլ փոքրիկներին: Բազմաթիվ զվարճանքների հետ միասին կա նաև զբոսանք գետով, շրջագայություն զբոսանավով, նավակներով մրցավազք: Հիմնական իրադարձությունները իր մեջ ներառում է սիմֆոնիկ նվագախումբ պատմական նավատորմում և արվեստների լողացող տոնավաճառ:
Փառատոնը սկսվում է տեսանկարահանող Նիկոլայ Լարսենի «Portrait of a River» պատմվածքով: Նյութը, որը Թեմզայի հետ կապ ունեցող մարդկանց և տեսարժան վայրերի մասին է, կցուցադրվի բաց երկնքի տակ տեղադրված հսկայական էկրաններին: