Բանգկոկի փորձված թռիչքների կենտրոնում բացվել է ժամանցի նոր ձև՝ ուղևորափոխադրող Բոինգ 737-ի թռիչքի սիմուլյատոր: Հիմա բոլոր ցանկացողները կարող են իրենց ինքնաթիռի օդաչու զգալ և թռիչք կատարել իսկական ուսումնական սարքի վրա, որի վրա սովորում են օդաչուները:
Ինչպես գրում է thailand-news.ru նորությունների կայքը՝ զբոսաշրջիկներին առաջարկվում է երկու փաթեթ՝ թեթև, որը նախատեսված է սկսնակների համար, և տեխնիկական, որը այն մարդկանց համար է, ովքեր ունեն ինքնաթիռ վարելու փորձ: Կենտրոնի տեղեկատվական բազայում կան աշխարհի ավելի քան 24 օդանավակայանները:
Իրենց ուժերի վրա վստահ զբոսաշրջիկները կարող են փորձել թռչել Սեն Մարտեն կղզուց դեպի Կարիբյան կղզիներ, Քրայսթչերչի օդանավակայանից դեպի Նոր Զելանդիա կամ վայրէջք կատարել Հոնգկոնգի Կայ Տակ օդանավակայանում`երկնաքերերի մեջտեղում: