Թաիլանդի տուրիստական վարչության կողմից հրապարակվել են Սոնգկրանի՝ թաիլանդական ավանդական ամանորի, տոնակատարությունների արդյունքները: Ինչպես հաղորդում են տեղական մեդիա ռեսուրսները, տուրիստական գերատեսչության ներկայացուցիչները նշել են, որ ապրիլի 12-17-ն ընկած ժամանակամիջոցը բավականին արգասաբեր է ստացվել:
Pattaya Today-ը նշում է, որ տոնական միջոցառումներին, որոնք անց էին կացվել ամբողջ Թաիլանդում, մասնակցել են մոտ 140.000 արտասահմանցիներ և մոտ 1.2 մլն տեղացիներ:
Սուվաննապում օդանավակայանում ապրիլի սկզբին գրանցվել են միջազգային չվերթներով ժամանած 611.000 այցելուներ, որը 12%-ով ավելին է եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:
Թաիլանդի 13 մարզերում, որոնք մեծ մասսայականություն են վայելու տուրիզմի և հանգստի ասպարեզում, տուրիստական ոլորտի եկամուտները ապրիլի առաջին կեսին կազմել են 4.5 մլն բատ ($150.000): Թաիլանդի տուրիստական վարչության հաշվարկներով, ժպիտների երկրում ապրիլի 12-29-ին հանգստացել են 6.3 մլն զբոսաշրջիկներ, որն էլ պետական բյուջե է բերել ևս 52 Մլն բատ:
Ի դեպ, Սոնգկրանի առթիվ Google որոնողական համակարգը փոխել էր իր լոգոտիպը: