Lebua Hotels & Resorts ցանցի Բանգկոկի հյուրանոցը հյուրերին առաջարկում է հավաքել մթերք և եփել դրանք այնպես, ինչպես տեղացիները. հայտնում է Breaking Travel News-ը: Այսպես կոչված «խոհարարական փաթեթը» ներառում է երկօրյա այցելություն Tower Club Suite, 5-տոկոսանոց զեղչ Bangkok’s Emporium և Paragon առևտրի կենտրոններում և թայվանական խոհարարության երեքժամանանոց դասընթաց հյուրանոցի Café Mozu այգում:
Վարպետության դասընթացը վարում է Թայվանի խոհանոցի ավագ խոհարար Պրաոն Խունդոնլինգը (Prayong Khundongling). նա կսովորեցնի պատրաստել, կպատմի տեղական մթերքների մասին և կցուցադրի տեղական ավանդական ուտեստները պատրաստելու լավագույն եղանակները: