Թայլանդը հոգնել է սեքս-տուրիզմի երկրի իմիջից

Իշխանությունները մտադիր եմ մաքրել երկիրը սեքս-արդյունաբերությունից։

Թայլանդը պետք է հրաժարվի սեքս-տուրիզմի երկրի  իմիջից․ կարծում է թագավորության վարչապետ Պրաուտ Չան-Օչան։ Դրա համար Պատտայան և Թայլանդի մյուս շրջանները պլանավորում են մաքրել սեքս-արդյունաբերությունից և դարձնել դրանք «որակյալ զբոսաշրջային վայրեր»։

Պաշտոնյայի խոսքը մեջբերել է  The Bangkok Post թերթը։ Նա խոստովանել է, որ երկրի մի շարք բնակիչներ սկսում են աշխատել այդ ոլորտում ապրուստի գումար վաստակելու համար։ Վարչապետի կարծիքով՝ պետությունը կարող է օգնել լուծել այդ մարդկանց խնդիրները և նպաստել, որ նրանք փոխեն իրենց մասնագիտությունը։

Թայլանդ

Թայլանդի պաշտոնյաներին նաև ցնցել է Գամբիայի մշակույթի նախարարի հայտարարությունն այն մասին, որ օտարերկրյա զբոսաշրջիկները փողով սեքսի համար ոչ թե պետք է մեկնեն Գամբիա, այլ՝ Թայլանդ։

Թայլանդի ԱԳՆ-ում նշում են, որ երկիրն ունի բազմաթիվ հետաքրքիր տեսարժան վայրեր, որոնք կապված չեն սեքս-արդյունաբերության հետ, և Թայլանդը կանի ամեն ինչ, որպեզի նրա հասցեին այլևս չհնչեն նման բացասական արտահայտություններ։ Այդ թվում՝ կմաքրեն Պատտայան սեքս-տուրիզմից։

You might also like