Թայլանդի զբոսաշրջային վարչությունը մրցույթ է անցկացնում նորապսակ օտարեկրացիների համար, որի հաղթողները կստանան անմոռանալի մեկշաբաթյա հանգիստ երկրի նահանգներից մեկում: Մրցույթում կհաղթի չորս զույգ: Նրանք մեկնեն Հուահին, Չիանգմայ, Պխուկետ կամ Սամուի:
Նորապսակներին կտրամադրեն ավիատոմսեր, փոխադրումներ ամբողջ երկրով, վեց գիշեր լյուսքս դասի հյուրանոցում, նախաճաշ, ճաշ և ընթրիք ռոմանտիկ մթնոլորտում, էքսկուրսիաներ, ինչպես նաև՝ ֆոտոսեսիա Թայլանդի հարսանեկան լուսանկարչության ամենահայտնի մասնագետներից մեկի մոտ:
Մրցույթին մասնակցելու համար նորապսակները պետք է գրանցվեն նախագծի կայքում՝ Honeyteering-ում, ընտրեն չորս ուղղություններից մեկը, լրացնեն պրոֆայլը և դիմեն ընկերներին, որպեսզի նրանք քվեարկեն իրենց օգտին: Հաղթող կճանաչվեն այն զույգերը, որոնք կհավաքեն ամենաշատ սրտիկ-լայքերը:
Բացի այդ, կայքում կարելի է գտնել խորհուրդներ Թայլանդում հարսանեկան ճանապարհորդություն կազմակերպելու համար՝ կոնկրետ հյուրանոցների և ծառայությունների գներով: Նախագծին մասնացող հյուրանոցները և կազմակերպությունները զեղչեր կտրամադրեն բոլոր նորապսակներին: