Հարսանեկան արարողությունները, ըստ փառատոնի ավանդույթի, անցկացվում են Սուրբ Վալենտինի օրը: Այս տարի հարսանեկան միջոցառումները կանցկացվեն փետրվարի 10-ից 12-ը, որտեղ կմասնակցեն երեսուն մեկ զույգ` ժամանած Թայլանդից և արտերկրից:
Թրանգ նահանգում զույգերը սուզվում են Անդամանյան ծովի հատակը, որպեսզի գրանցեն իրենց ամուսնությունը ջրի հատակում: Մինչև օվկիանոսի հատակը սուզվելը` հարսանեկան ծեսերը տեղի են ունենում գեղեցիկ թայական ավանդության համաձայն: Սուրբ Վալենտինի օրվա նախօրեին փեսացուները և հարսնացուները կհագնեն ավանդական թայական հագուստներ:
Կանցկացվի Խան Մակ նշանադրությունը, որի ընթացքում ջուրը թափվում է նորապսակների ձեռքերին: Մածուցիկ բրնձից, որը տալիս են նորապսակներին, նրանք պետք է պատրաստեն «փայտիկ», որը կխորհրդանշի հավետ սերը: Թրանգ նահանգի ստորջրյա հարսանեկան փառատոնը իր 18 տարվա գոյության ընթացքում մեծ համբավ է ձեռք բերել ողջ աշխարհում: