«Արվեստ դրախտում». հենց այս անվան տակ է Չանգ Մայը ներկայացրել 3D արվեստի աշխարհում ամենամեծ թանգարանը: Թանգարանը հիմնադրվել և ֆինանսավորվում է կորեացի մեցենատ Չան Սուկ Կյուի կողմից: «Չանգմայյան «Արվեստ դրախտում» թանգարանը տարբերվում է Պատայայի 3D արվեստի ցուցասրահից, որը իր տեսակի մեջ առաջին նման թանգարանն էր:
Չանգ Մայի նոր թանգարանը էլ ավելի ստեղծագործական է, այն հանդիսատեսին առաջարկում է գունագեղ նկարներ «ինտերակտիվ արվեստի» տեսքով, որոնք նրա (հանդիսատեսի) մասնակցության և երևակայության կարիքն ունեն»,- նշում է հիմնադիրը: Երեքհարկանի թանգարանը իր տանիքի տակ հավաքել է 130 տարբեր 3D նկարներ, որոնք պատկերում են մոլորակի կենդանիներին, Երկրի ստորջրյա աշխարհը, անապատներ և փարավոնների դամբարաններ:
Աշխատանքները բաշխված են թանգարանի ութ գոտիներում հետևյալ թեմաներով.
1. Աքվա
2. Կենդանաբանական այգի
3. Դինոզավրեր
4. Սյուրռեալիզմ
5. Կլասիկա
6. Լաննա
7. Թայլանդ
8. Եգիպտոս
Չանգ Մայի եզակի թանգարանը բաց է ամեն օր առավոտյան 9-ից երեկոյան 9-ը: Օտարերկրացիների համար տոմսի արժեքը 300 բատ է մեծահասակների համար, 200 բատ՝ երեխաների համար: