Թայլանդի զբոսաշրջային վարչությունը (TAT) Google-ի հետ համատեղ սոցիալական ցանցերում ներկայացրել է նոր արշավ, որպեսզի հավաքի երկրի զբոսաշրջային տեսարժան վայրերի և մշակութային ավանդույթների մասին աշխարհում ամենամեծ օնլայն ֆոտոալբոմը:
«ThailandOnly (share to the world)» անվանումը կրող արշավը կանցկացվի այս տարվա նոյեմբերի 11-ից դեկտեմբերի 10-ը: Զբոսաշրջիկներին, ովքեր կգան Թայլանդ, կառաջարկեն կիսվել Թայլանդի տեսարժան վայրերի և ավանդույթների լուսանկարներով Google-ի (Google Plus) միջոցով՝ օգտագործելով #ThailandOnly հեշթեգը:
TAT-ի փոխնախագահ Անիչարտ Ինպոնգպանը հուսով է, որ նոր արշավը հաջողակ կլինի, և եթե լուսանկարների քանակը իրոք մեծ լինի, ֆոտոալբոմը կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: