Թայլանդ. Nok Air-ի օրացույցը դուր չի եկել Թայլանդի մշակույթի նախարարությանը

Թայլանդական  Nok Air լոուքոսթերը ներկայացրել է նոր, բավականին սեքսուալ օրացույց դեղին` ավիաընկերության գլխավոր գույնի լողազգեստներով մոդելների լուսանկարներով: Սակայն օրացույցը ոչ բոլորին է դուր եկել:

Calendar Nok Air

Թայլանդի մշակույթի նախարարության մշտական քարտուղար Պրիզանա Պոնգտատպիտակուլը նշել է, որ օրացույցից երևում է, որ որոշ գործարարներ շարունակում են օգտագործել կանացի մարմինը` որպես մարքեթինգային քայլ: Գովազդի մաս կազմող օրացույցը ներկայացնում է 12 մոդելների` լուսանկարված տարբեր դիրքերով Nok Air ինքնաթիռի մոտ:

Calendar Nok Air

Nok Air -ի գործադիր տնօրեն Պատի Սարասին նշել է, որ օրացույցի հանդեպ կառավարության արձագանքը սպասելի էր և տհաճ, բայց նա հայտարարել է, որ ինչպես գրում է  CNN Travel-ը, օրացույցը գտնվում է թույլատրելիի սահմաններում: Սակայն խորը պահպանողական Թայլանդում արժեր սպասել նման արձագանքի: Ավելին, մշակույթի նախարարությունը խոստովանել է, որ օրացույցը չի խախտում որևէ օրենք, այդ պատճառով Nok Air-ի դեմ որևէ քայլ չի ձեռնարկվի:

Calendar Nok Air

You might also like