Թայլանդ. Բանգկոկ` 2013 թվականի տուրիզմի գլխավոր քաղաք

Թայլանդի մայրաքաղաքը, որտեղ գալիս են զբոսաշրջիկները մինչև երկրի հայտնի լողափեր մեկնելը,  ճանաչվել է № 1 -ը օտարերկրացի զբոսաշրջիկների նշանակման վայրերի շրջանում` Global Destination Cities Index-ի 2013  թվականի կանխատեսումներով: Բանգկոկը այս տարի սպասում է 15.98  միլիոն զբոսաշրջիկի, իսկ  կանխատեսման երկրորդ տեղում  Լոնդոնն է` 15.96 միլիոն զբոսաշրջիկներով:

Bangkok

Անցած տարի Բրիտանիայի մայրաքաղաքը առաջին տեղում էր`  15.5 միլիոն օտարերկրացի զբոսաշրջիկներով: Այս ցուցանիշը կազմվում է ամեն տարի` սկսած  2010  թվականից, և այս տարի առաջին անգամ առաջին տեղը զբաղեցրել է ասիական քաղաքը: Լավագույն հնգյակի մյուս քաղաքներն են` Փարիզը, Սինգապուրը և Նյու Յորքը: Լոնդոնը գլխավորում է եվրոպական քաղաքները, իսկ նրան հաջորդում են Փարիզը, Ստամբուլը, Բարսելոնը և Միլանը:

Bangkok

You might also like