Travel Leisure տուրիստական ամսագիրը ինտերնետ հարցում է անցկացրել, որի արդյունքներից պարզ է դարձել, որ 2013 թվականի լավագույն քաղաք է ճանաչվել Բանգոկը: Թայլանդի մայրաքաղաքը հավաքել է 90.4 միավոր` առաջ անցնելով այնպիսի զբոսաշրջային քաղաքներիc, ինչպիսիք են՝ Փարիզը, Հռոմըՙ, Լոնդոնը և Նյու Յորքը: Այս տարվա թոփ 10-յակում 3 նորեկներ են հայտնվել. Բարսելոնը, Չարլստոնը և Չիանգ Մեյը: Այս կերպ Թայլանդը և Իտալիան համարվում են այն միակ երկրները, որոնք թոփ 10-յակում ներկայացել են 2-ական քաղաքով:
Թոփ-10 լավագույն քաղաքները աշխարհում.
1.Բանգոկ – 90,4
2.Ստամբուլ – 89,96
3.Ֆլորենցիա – 89,84
4.Քեյփթաուն – 89,57
5.Կիոտո, Ճապոնիա– 89,31
6.Հռոմ– 89,09
7.Չարլստոն– 88,65
8.Բարսելոն – 88,45
9.Փարիզ– 88,35
10.Չիանգ Մայ – 88,15.