Այս տարվա առաջին եռամսյակում Թայլանդ այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը աճել է15.5%-ով՝ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած, իսկ այս եռամսյակում Թայլանդի զբոսաշրջային վարչությունը (Tourism Authority of Thailand) սպասում է 13% աճ․ գրում է Вangkok Рost-ը։ Այս տարվա հունվար-մարտ ամիսներին Թայլանդ է այցելել 9,03 միլիոն մարդ, ովքեր երկրին բերել են 455 միլիարդ բատ եկամուտ (+18% անցյալ տարվա 1 եռամսյակի եկամուտին)։ Ապրիլ-հունիս ամիսներին ТАТ-ը կանխատեսում է, որ Ժպիտների երկիր կայցելի 7,87 միլիոն օտարերկրացի զբոսաշրջիկ, իսկ ընդհանուր առմամբ այս տարի կառավարությունը սպասում է 32 միլիոն զբոսաշրջային հոսքի՝ կանխատեսելով 7.1% աճ՝ համեմատած անցյալ տարվա հետ, երբ Թայլանդ էր այցելել շուրջ 30 միլիոն մարդ՝ 29.88 միլիոն զբոսաշրջիկ։