Թայլանդի իշխանությունները որոշել են արմատախիլ անել սեքս-տուրիզմը երկրում

Թայլանդի իշխանությունները խոստացել են վերջ դնել սեքս-տուրիզմին երկրում։ Այդ մասին, ինչպես հայտնում է Reuters-ը, հայտարարել է   Տուրիզմի նախարար Կոբկան Վատտաբավրանգկալը (Kobkarn Wattanavrangkul)։

Կոբկանի խոսքերով՝ երկիրը պետք է օտարերկրացիների շրջանում ասոցացվի որակյան զբոսաշրջության հետ։  «Մենք ցանկանում ենք, որ սեքս-արդյունաբերոթյունը վերանա։ Զբոսաշրջիկները Թայլանդ չեն գալիս նման բաների համար, նրանք գալիս են մեր հրաշալի մշակույթի համար», —նշել է նախարար։

1454065557_001

Պաշտոնապես մարմնավաճառությունը Թայլանդում արգելված է։ Սակայն, UNAIDS-ի (ՁԻԱՀ-ի հարցերով ՄԱԿ-ի կազմակերպություն) զեկույցի համաձայն,  2014 թվականի դրությամբ երկրի սեքս-արդյունաբերությունում ներգրավված է շուրջ 123,5 հազար աշխատակից։ Միայն Պատտայայում հաշվվում է շուրջ հազար բար և մերսման սրահ, որոնք աշխատում են՝ որպես հասարակաց տուն։  Այդ ոլորտը բերում է երկրի ՀՆԱ-ի շուրջ   10 տոկոսը։

Նշվում է, որ Թայլանդում օրական   8,59 դոլար միջին աշխատավարձի դեպքում սեքս-արդյունաբերության աշխատակիցները մեկ հաճախորդի հետ հանդիպումից կարող են վաստակել 85 դոլար։

You might also like