Տերմիններ, որոնք պետք կգան մատչելի ճանապարհորդության համար. մաս 5

Տուրիստական նորությունները արդեն 5-րդ մասով ներկայացնում է Ձեզ ճանապարհորդական տերմիններ, որոնք իմանալը ոչ միայն կարևոր է գրագետ ճանապարհորդության համար, այլև կարող է օգնել Ձեզ խնայել ճանապարհորդական բյուջեն: Մեզ արդեն ծանոթ են B&B-ն և Հյուրատունը, Second hand-ն ու Timeshare-ը: Շարունակում ենք սերտել մատչելի ճանապարհորդության բաղադրատարերը:

Իջևանատուն

Սա թույլ նմանություն ունի հանրակացարանային հյուրանոցի հետ, որտեղ հաճախորդներին տրամադրվում է միայն քնելու տեղ` առանց որևէ հարմարությունների: Հակառակ համաժողովրդական կարծիքի` շատ իջևանատներում կան համարներ ոչ միայն շատ թվով մարդկանց համար, այլև  2- կամ 3-տեղանոց համարներ:

Թվային ֆոտոխցիկ և  լուսանկարների թվային շրջանակ

Փառք Աստծո, անցել են այն ժամանակները, երբ ամառային հանգստի հիշողությունները պահպանելու համար անհրաժեշտ էր սկզբում գնել ժապավեն, հետո տպել լուսանկարները  (և վճարել դրա համար ոչ քիչ գումար): Հիմա դրա համար պարզապես անհրաժեշտ է գնել թվային ֆոտոխցիկև լուսանկարների շրջանակ, որը թույլ է տալիս ցուցադրել տեսարժան  լուսանկարները ցանկացած ժամանակ: Իսկ տպել կարելի է միայն իսկական գլուխգործոց-լուսանկարները:

Չիպ  (անգլ. cheap)

Անգլերեն cheap բառը պետք է ակտիվ օգտագործել, երբ Google-ում որևէ բան եք փնտրում: 100%-անոց երաշխիք չէ, բայց գոնե որոշակի չափով մեծացնում է հավանականությունը, որ Ձեր գտած բնակարանները, ռեստորանները, հյուրանոցները և այլն  մատչելի կլինեն:

Շաուրմա և այլ հանրային սնունդ

Մի շտապեք հրաժարվել փողոցային սնունդից օտար երկրներում:  Շատ երկրներում դրանց պատրաստման ավանդույթը բավականին բարձր է  գնահատվում: Այնպես որ Դուք ոչ միայն կհագեցնեք Ձեր քաղցը, այլև կունենաք արժեքավոր վավերական փորձ:

Տոնավաճառ և  շուկա

Մի գնեք հուշանվերներ բուտիկներից և ցուցասրահներից: Ժամանակ հատկացրեք և այցելեք տոնավաճառներ և շուկաներ: Այստեղ դրանք շատ ավելի մատչելի են: Եվ գումար կխնայեք, և ավելի լավ կծանոթանաք տեղի մշակույթին:

You might also like