Տերմիններ, որոնք պետք կգան մատչելի ճանապարհորդության համար. մաս 4

Ամռան առաջին ամիսը մոտենում է ավարտին, իսկ դա նշանակում է, որ  հանգստի համար ժամանակը գնալով նվազում է:  Միանգամայն պարզ է, որ հանգիստը կազմակերպելու համար առաջնային անհրաժեշտությունը, ցանկությունից հետո, գումարն է: Իսկ գումարը, գրեթե միշտ, չի բավականացնում: Սակայն ինչպես ամենուր, այնպես էլ ճանապարհորդության մեջ կան երևույթներ, որոնք օգնում են մեզ նվազեցնել ծախսերը և ճանապարհորդել հնարավորինս մատչելի: Տուրիստական նորությունները արդեն ներկայացրել է Ձեզ այդ երևույթների  տերմինների շարք երեք մասով` 1-ին, 2-րդ, 3-րդ: Այժմ ծանոթանում ենք այդ տերմինների 4-րդ մասին և հիշում ու կիրառում դրանք:

Բաժանորդագրություն

Բաժանորդագրվեք ավիաընկերությունների, հյուրանոցների և այլ խոշոր ընկերությունների նորությունների տարածման բաժնում: Այդ միջոցով Դուք կարող եք լավ տեղեկացվել այն մասին, թե ինչպիսի ակցիաներ և մրցույթներ են իրականացնում նրանք այս պահին: Բաժանորդագրվիր նաև մեր կայքին և ամեն օր մեկ անգամ ստացիր տուրիստական նորություններ քո էլ. հասցեին:

Երկրորդ ձեռք (անգլ. second hand)

Երկրորդ ձեռքի հագուստը, որը Դուք ձեռք կբերեք Գերմանիայի կամ Պորտուգալիայի սեքընդ հենդ խանութներից կծառայի Ձեզ նվազագույնը ևս մեկ տարի: Այնպես որ, եթե հետևում եք ոչ թե նորաձևությանը, այլ որակին, ապա  օգտվեք  այս մատչելի և շատ օգտակար հնարավորությունից:

 Թայմշեյր  (անգլ. timeshare)

Սա ենթադրում է անշարժ գույքի առկայություն, որի սեփականության իրավունքը բաժանված է մի քանի մարդկանց միջև  (մարդկանց խմբերի)  որոշակի ժամանակով: Ավելի հայտնի է որպես ակումբային, առողջարանային հյուրանոցների համասեփականատիրության միջազգային համակարգ: Եթե չեք կարող Ձեզ թույլ տալ գնել շքեղ վիլլա կամ բնակարան արտասահմանում, իսկ վարձակալության պայմաններն էլ չեն գոհացնում, ապա կարելի է փորձել թայմշեյրը, պարզապես զգուշացեք և խուսափեք խաբեբաներից:

Ծառայություններ

Արեք ամեն ինչ, որպեսզի խնայեք լվացքատան, քիմմաքրման, ինտերնետ-սրճարանների, վարորդի, էքսկուրսիոն բյուրոյի և այլ միջնորդությունների հաշվին:  Որքան շատ բան Դուք կարողանաք անել ինքնուրույն, այնքան լավ: Կացարան ընտրելիս հետաքրքրվեք, թե ունի այն լվացքի մեքենա, թե` ոչ: Արդուկի համար օգտվեք ճանապարհորդական հարմարավետ  արդուկներից: Ակտիվորեն ուսումնասիրեք ձայնային ուղեցույցները  ( ոչ միայն կարելի է դրանք վարձակալել, այլև փնտրել համացանցում):

 Ճանապարհորդական ֆորումներ, Ֆեյսբուք և  այլ սոցիալական ցանցեր

Այս ամենը տուրիզմի մասին բազմազան տեղեկությունների անգնահատելի պահեստ է:  Բացի այդ, Facebook-ում և  այլ սոցցանցերում ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են խաղեր և մրցույթներ, որոնց մրցանակ են  հանդիսանում ավիատոմսեր, ամբողջական տուրեր, կամ պարզապես հաճելի մանրուքներ, որոնք պետք կգան ճանապարհորդության ընթացքում: Այս հնարավորությունից կարող եք օգտվել հենց հիմա` միանալով Տուրիստական նորությունների ֆեյսբուքայն էջին, որտեղ կգտնեք մեր կայքի նյութերը, հետաքրքիր ինֆորմացիա, տուրիստական բազմապիսի լուսանկարներ և մասնակցել մեր կողմից առաջարկվող մրցույթներին:

Շարունակելի…

You might also like