Տուրիստական նորությունները ներկայացնում է ճանապարհորդական եզրույթների շարք, որոնք անհրաժեշտ է իմանալ, որպեսզի ճանապարհորդությունը մատչելի և ձեռնտու լինի:
Աութլեթ (անգլ. outlet)
Աութլեթ` առևտրի կենտրոն, որտեղ կարելի է գտնել հագուստ և աքսեսուարներ մեծ զեղչերով: Ֆաբրիկա-աութլեթներում վաճառվում է այն ապրանքը, որը արտադրվում է այդ արտադրամասում, իսկ մոլլ-աութլեթներում վաճառվում են այն հագուստները, որոնք չեն գնվել բուտիկներից և ֆիրմային խանութներից:
Ուղեբեռի կշեռք
Թվային կշեռքները թույլ են տալիս դեռևս տանը բարձր ճշգրտությամբ կշռել ուղեբեռը և խուսափել տհաճ իրավիճակներից, երբ հավելյալ քաշի համար անհրաժեշտ է լինում ավելորդ գումար ծախսել:
Վայ-ֆայ (անգլ.. WiFi)
Անլար ինտերնետը ոչ միայն հարմար է, այլև հաճախ լինում է անվճար: Կարևոր է ճշտել, թե որտեղ է դրան հնարավոր լինում միանալ: Օրինակ, Փարիզում ինտերնետ-սրճարանում մի քանի րոպե ինտերնետից օգտվելու համար ստիպված ես լինում վճարել եվրոներ, իսկ կողքի այգում դա անվճար է:
Հյուրատուն (անգլ. guest house)
Եթե դուք սովոր եք հարմարավետությանը, բայց չեք ցանկանում շատ գումար ծախսել և ապրել հյուրանոցում, ընտրեք հյուրատունը` փոքրիկ հյուրանոց, որտեղ ընդունարանի, անվտանգության և հյուրանոցային մյուս ծառայությունների դերը ստանձնում է տան տերը կամ նրա ընտանիքի անդամներից մեկը: Սա հարմար և մատչելի այլընտրանք է: Հյուրատները հայտնի են հատկապես Շրի Լանկայում և Գոայում, ինչպես նաև` լեռնադահուկային առողջարաններում:
Դիսըքաունթեր (անգլ. discount)
Սա խանութներ են, որտեղ ապրանքները վաճառվում են մեծածախի մոտ գներով: Այցելելով այստեղ` Դուք կարող եք գգնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է խնայող զբոսաշրջիկին սնունդ պատրաստելու համար: Ամեն երկրում գործում է խանութ- դիսըքաունթների իր ցանցը: Որպես օրինակ ակրելի է բերել Asda և Tesco ցանցերը: «Դիսըքաունթեր» տերմինը հաճախ օգտագործվում է մատչելի ավիատոմսեր վաճառող ավիաընկերությունների համար:
Շարունակելի…