Դուք երբևէ ստիպված եղե՞լ եք նստել նեղ, անհարմար նստատեղում, արմունկներով հրմշտել հարևանին և թափել սնունդը սեղանիկի վրայից: Շատերը, ովքեր ճանապարհորդել են էկոնոմ դասով, գիտեն, որ դա այնքան էլ զվարճալի չէ: Իհարկե, ոչ միշտ է էկոնոմ դասը այսպես վատ, բայց անհարմար սրահները և ցածրորակ ծառայությունները հանդիպում են բավականին հաճախ: Skytrax-ը անվանել է տասը ամենավատ ավիաընկերությունները աշխարհում, որոնց էկոնոմ դասի սրահները ավելի հարմար են խոշոր եղջերավոր անասունների, քան ուղևորների տեղափոխման համար. գրում է News.com.au-ն: Գնահատելիս հաշվի են առել նստատեղի հարմարավետությունը, սննդի որակը, ժամանցը ինքնաթիռում, մաքրությունը, սրահի պայմանները և սպասարկման որակը:
Աշխարհի ավիաընկերությունների 10 ամենավատ էկոնոմ դասերը.
1. Turkmenistan Airlines (30.8)
2. Sudan Airways (33.3)
3. Ukraine International Airlines (36.3)
4. Uzbekistan Airways (37.5)
5. Air Koryo (39.2)
6. Bulgaria Air ( 41.8)
7. Rossiya Airlines (42.7)
8. Iceland Express (2.8)
9. Tajik Air (43.3)
10. Syrian Air (44.8)