The Telegraf-ը հրապարակել է ավելի քան 700 բորտուղեկցորդների շրջանում անցկացված հարցման արդյունքները և կազմել է այն ուղևորի դիմանկարը, որը կարող է անվճար տեղ ստանալ բիզնես-դասում: Դա միայնակ, լավ հագնված, 30-40 տարեկան մարդն է, նախընտրելի է՝ տղամարդ լինի: Ամենաքիչ հնարավորությունը անվճար բիզնես-դասին անցնելու համար ունենում են բաց հագուստներով երիտասարդ կանայք և խմբերով ճանապարհոդողները: Ահա այն 10 ուղիները, որոնք կօգնեն ձեզ բարելավելու ձեր շանսերը էկոնոմ-դասից անցումը բիզնես-դասին.
1. Եղեք բարեհամբույր և քաղաքավարի – 82 %
2. Եղեք «frequent flyer» ծրագրի մասնակից – 80%
3. Թռչեք միայնակ – 72%
4. Թռիչքից առաջ վնասվածք ստացեք – 65%
5. Լավ հագնված եղեք – 59%
6. Ասացեք, որ ձեր մեղրամիսն է – 58%
7. Ձեռք բերեք բարեկամներ և ընկերներ ուղևորների միջից – 55%
8. Ուղևորվեք պասիվ ժամանակաընթացքում – 47%
9. Պատմեք սրտաճմլիկ պատմություն ձեր կյանքից – 35%
10. 100 %-անոց արտաքին ունեցեք – 31%
Ամփոփելով հարցման արդյունքները՝ կարելի է պատկերացնել, թե ինչպիսի տեսք կունենա զբոսաշրջիկը, որը մեծ հավանականությամբ պետք է բարձրացնի սպասարկման աստիճանը. մոտ 35 տարեկան միայնակ, բարեհամբյուր և ընկերասեր տղամարդ, որը հաճախ է օգտվում տվյալ ավիաընկերության ծառայություններից, որը լավ հագնված է և գնում է մեղրամսի տատիկի թաղումից անմիջապես հետո, որի ընթացքում էլ վնասել է ձեռքը: