Աշխարհի տարբեր անկյուններից զբոսաշրջիկները փարիզեցիներին համարում են ամբարտավան և անհյուրընկալ: Իսկ ինչպիսի՞ն կլինեիք դուք, եթե ձեր հայրենի քաղաք տարեկան ացելեր ավելի քան 30 միլիոն օտարերկրացի: Ճիշտը եթե խոսենք, ապա զբոսաշրջիկները՝ իրենք են հաճախ մեղավոր լինում այդ թշնամանքի համար: Ֆրանսիացիները պատմել են, թե ինչն է իրենց բարկացնում զբոսաշրջիկների մեջ:
Ուշադրություն, մեզ կրկին նկարում են
Որքան էլ որ տարօրինակ հնչի, ֆրանսիացիները հիացած չեն իրենց քաղաքի գեղեցկությամբ: Գեղեցիկ բնապատկերների և ճարտարապետական հուշարձանների առկայությունը այնքան է բարկացնում փարիզեցիներին, որ նրանք լուռ ատում են զբոսաշրջիկներին, ովքեր լուսանկարվում են ամենուր, որտեղ հնարավոր է: Նրանց գլխում արդեն ծագել է դիվային միտք լուսանկարվելու համար հատուկ տարածք հատկացնելու և մյուս բոլոր վայրերում այն արգելելու մասին:
Քիչ աղմկեք, խնդրում եմ
Փոքրիկ փարիզյան սրճարանների և մայրաքաղաքի կենտրոնի մեծ ռեստորանների սիրահարների պակաս չի լինում: Այդ պատճառով սրահներում կամա թե ակամա մեծ աղմուկ է առաջանում: Փարիզեցիները դժգոհում են, որ երբեմն իրենք իրենց չեն լսում օտարերկրացիների բարձր աղմուկի պատճառով և խորհորդ են տալիս զբոսաշրջիկների մի քիչ ցածրաձայն խոսել:
Գրոհային Մոնմարտր
Փարիզեցիների համար ևս մեկ աղետ է զբոսաշրջիկների մեծ խմբերով էքսկուրսիները: Չորսհոգանոց շարքով շարժվելով՝ զբոսաշրջիկների խմբերը խցանում են Փարիզի նեղ փողոցները: Կամ Փարիզում մոլորվելու վախից, կամ Փարիզի մասին ինֆորմացիայի ծարավից նրանք մշտապես քայլում են անմիջապես գիդի հետևից՝ մաքրելով ամեն ինչ իրենց ճանապարհից: Ֆրանսիացիները խորհուրդ են տալիս տեղաշարժվել գոնե զույգերով:
Այծի պանրով աղցան՝ առանց այծի պանրի
Փարիզի մատուցողները սկսում են աղի արցունք թափել, երբ զբոսաշրջիկները հերթական անգամ սկսում են ռեստորանի ճաշացանկը հարմարեցնել իրենց ճաշակին: Եթե ցանկանում եք, որ ֆրանսիացի ավագ խոհարարները այսուհետ էլ պատրաստեն հրաշալի ուտեստներ, խղճացեք նրանց և հետևեք ճաշացանկին: Հակառակ դեպքում ավելի լավ է փնտրել այլ վայր հաճելի երեկո անցկացնելու համար:
Առաջին մասին կարող եք ծանոթանալ այստեղ: