Տասը կարծրատիպ Փարիզի մասին (Մաս 1)

Աշխարհի տարբեր անկյուններից զբոսաշրջիկները փարիզեցիներին համարում են ամբարտավան և անհյուրընկալ: Իսկ ինչիսի՞ն կլինեիք դուք, եթե ձեր հայրենի քաղաք տարեկան ացելեր ավելի քան 30 միլիոն օտարերկրացի: Ճիշտը եթե խոսենք, ապա զբոսաշրջիկները՝ իրենք են հաճախ մեղավոր լինում այդ թշնամանքի համար: Ֆրանսիացիները պատմել են, թե ինչն է իրենց բարկացնում զբոսաշրջիկնրի մեջ:

Ամենուր թալանում են

Փարիզի այս վատ համբավը, առաջին հերթին, հիմնված է այն մտքի վրա, որ քեզ ցանկացած պահի կարող են թալանել: Իրականում դա այդպես չէ: Հաճախ մանր հանցագործությունների զոհերը իրենց անփույթ են պահում: Պարզապես պետք է ուշադիր լինել սեփական իրերի հանդեպ, հատկապես՝ մետրոյում: Դրամապանակը մի դրեք տաբատի գրպանը, ուսապարկը պահեք ձեր առջև և ննջեք, և առանց միջադեպի հաճելի հանգիստը ձեզ համար ապահովված կլինի:

Ոչ ոք անգլերեն չի խոսում

Չարժի բուռն էմոցիաներով Փարիզի կենտրոնում փայլել անլերեն լեզվի տիրապետմամբ՝ պատմլով Փարիզի և նրա բնակիչների թերությունների մասին: Այն, որ ֆրանսիացիները անգլերեն չեն խոսում, ևս մեկ սարսափելի կարծրատիպ է: Միգուցե, նրանք Շեքսպիրի լեզվին չեն տիրապետուն այնքան վարժ, որքան սկանդինավիացիները, բայց զբոսաշրջիկները ամեն դեպքում  պետք է ուշադիր լինեն: Ցանկացած դեպքում, ֆրանսիացուն հաճելի կլինի լսել հարազատ լեզուն, թեկուզ՝ օտար առոգանությամբ: Այնպես որ, մի ալարեք և սովորեք մի քանի ֆրանսերեն արտահայտություն և ուրախացրեք ֆրանսիացիներին:

Չափից շատ սեր

Մոլորակի ամենառոմանտիկ քաղաքւոմ սիրո խորհրդանիշը թողնելու ավանդույթը, թվում է, երբեք չի վերանա: Ամեն տարի միլիոնավոր սիրահար զույգեր գալիս են այստեղ և Սենան հատող գեղատեսիլ կամուրջներից մեկի վրա ամրացնում փոքրիկ կողպեք, որի վրա փորագրված է իրենց  անունը: Ընկերներ, փարիզեցիները հավատում են, որ ոչինչ չի կարող կոտրել ձեր զգացմունքները, ինչը դժվար կլինի ասել Փարիզի կամուրջների մասին:«Սիրո կողպեքները» այնքան են նյարդայնացնում փարիզեցիներին, որ նրանք պատրաստվում են բաժանված զույգներին խնդրել գալ և տանել դրանք:

Էթիկետ մետրոյում

Փարիզեցիները երբեմն շատ տարօրինակ են: Իրենց երկիր այցելող զբոսաշրջիկների այս մեծ քանակության դեպքում նրանք պետք է որ արդեն սովորած լինեին մետրոյում նրանց դրսևորած վարքին: Ֆրանսիացիները դժգոհում են, որ օտարերկրացիները հրում են միմյանց, զննում մետրոյի քարտեզը իրենց առջև կանգնած մարդու վրայով, հրաժարվում են ուսապարկը հանել մեջքից պիկ ժամերին և այլն:

Հեծանիվը իրենց համար է

հեծանիվներոից Փարիզում ակտիվորեն օգտվում են տեղաբնակները, որպեսզի խուսափեն խցանումներից և շուտ հասնեն Ա կետից Բ կետ: Բայց սարսափը սկսվում է այն ժամանակ, երբ այդ ամենը նույնքան թեթևությամբ և արդյունավետությամբ փորձում են անել զբոսաշրջիկները: Քսան հոգանոց խմբով նրանք նախ փորձում են գլուխ հանել փոխադրամիջոցի մեխանիկայից, հետո քաշում են մայթերով, քանի որ փողոցով գնալ վախենում են : Ո՞ւմ դա դուր կգա:

Շարունակելի…

You might also like