Հոսթելում բնակվելու տասը կանոն

Շատ ճանապարհորդներ նախընտրում են գումար խնայել հյուրանոցում բնակության հաշվին  և հաճույքով օգտվում են բազմաթիվ և բավականին հասանելի հոսթելների ծառայություններից։ Նման հանրակացարան-հյուրանոցում բնակությունը կարող է թողնել հաճելի հիշողություններ և դառնալ նոր ընկերության սկիզբ, սակայն հյուրերի անընդունելի պահվածքը կարող է փչացնել ճանապարհորդությունից ստացած բոլոր տպավորությունները։

1415784948404_wps_17_B8KW56_Dormitory_room_forՍտորև ներկայացված են հոսթելում բնակվելու համար 10 խորհուրդ, որոնք հավաքել են Lonely Planet զբոսաշրջային պորտալի խմբագիրները։

1. Ընդհանուր լոգասենյակը  սպա սրահ չէ, որտեղ կարող եք մի քանի ժամ անցկացնել։
2. Մի խանգարեք մյուս այցելուներին քնել, և հոսթել ուշ վերադառնալու դեպքում փորձեք չաղմկել։
3. Արհեստական լույսի առկայությունը կամ բացակայությունը սենյակում պետք է քննարկվի հարևանների հետ։
4. Մոռացեք ռոմանտիկ հարաբերությունների մասին հոսթելի տարածքում։
5. Հետևեք ձեր սննդին և հագուստից ու մարմնից եկող վատ բույրերին։
6. Մի հանվեք հարևանների ներկայությամբ և մի շփոթեցրեք նրանց սենյակում ներքնազգեստով շրջելով։
7. Մի բարկացրեք շրջապատողներին անընդհատ հեռախոսային զրույցներով։
8. Խառնաշփոթ մի ստեղծեք սենյակում։
9. Ամենուր մի կախեք ձեր հագուստը լվացքից հետո։
10. Մի վերցրեք մյուս հյուրերի իրերը, աքսեսուարները և հարդարման պարագաները։

feet-in-bed-800x600