Դուք իսկապե՞ս կարիք ունեք նոր մեկ զույգ կոշիկի ձեր արձակուրդի յուրաքանչյուր օրվա համար։ Եվ, արդյոք, անհրաժեշտ է լողափից վերադառնալուց հետո ուղղացնել կամ փաթաթել վարսերը երեկոյի համար։ Skyscanner զբոսաշրջային պորտալի խմբագիրները կազմել են 10 իրերի ցանկ, որոնց մասին պետք է մոռանալ ճամպրուկը հավաքելիս։
Եթե դուք չեք ցանկանում հավելյալ վճարել ուղեբեռի ավելորդ քաշի համար, իսկ հետո տանջվել ծանր ուղեբեռի հետ, ուրեմն ճամպրուկն հավաքելիս այնտեղ մի դրեք․
1. Հարդարանքի պարագաներ (կոսմետիկ միջոցներ);
2. Գրքեր;
3. Թռիչքից մեկ օր առաջ շտապ գնված հագուստ;
4. Հարազատ երկիրը հիշեցնող մթերքներ և խմիչքներ;
5. Վարսերի հարդարման սարքեր;
6. Թանկագին և արժեքավոր իրեր;
7. Սրբիչ;
8. Թղթե ուղեցույցներ և գիդեր;
9. Բազմաթիվ վերնաշապիկներ (տղամարդկանց համար);
10. Հրավառություն, պայթուցիկներ և այլն։